տուն Լուրեր Նախկին պատգամավորն իրեն զրպարտողի հաշտության առաջարկը չի ընդունել

Նախկին պատգամավորն իրեն զրպարտողի հաշտության առաջարկը չի ընդունել

88
0

կաթի

«Օրինաց երկիր» կուսակցության նախկին պատգամավոր, «Ոսկեվազ» կոնյակի գործարանի տնօրեն Հովհաննես Մարգարյանը նախորդ տարի Գյումրու քաղաքապետի  ընտրություններում սկանդալի մեջ հայտնվեց:

«Գյումրեցու ոգի» կուսակցությունը 2016-ի սեպտեմբերի 30-ին Գյումրու տեղական երեք հեռուստաընկերություններով «Ճանաչիր» վերնագրով տեսանյութ էր հրապարակել, որը պատմում էր, թե ինչպես է Հովհաննես Մարգարյանը  1988-ի երկրաշարժից հետո որպես հումանիտար օգնություն Հայաստան ուղարկված կաթի փոշին  գողացել: Օրենսդիր մարմնի անդամը հրապարակված տեսանյութը համարել էր զրպարտություն, դիմել էր դատարան` նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:

Արդեն մեկ տարի է, որ  շարունակվում է դատական գործընթացը: Araratnews.am-ն այսօր Հովհաննես Մարգարյանի փաստաբան Ալբերտ Դերձակյանից տեղեկացավ, որ կաթի փոշու գործը դատաքննության փուլում է: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր  Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ, քննելու է ապացույցները: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Ի դեպ, պատասխանող կողմը, հաշտության առաջարկ էր արել, մասնավորապես, խոստովանել էր, որ զրպարտել է  Հովհաննես Մարգարյանին, բայց մերժել էր  բարոյական ու նյութական  վնասի փոխհատուցման պահանջը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, այնուամենայնիվ,  հայցվոր ու պատասխանող կողմերը համաձայնության գան, Հովհաննես Մարգարյանի փաստաբանը բացասական պատասխանեց. հաշտություն չի լինելու, կսպասեն  դատարանի վճռին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ