Հայաստանի Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված մի համաձայնագիր, որն իրավական հիմք է ստեղծում Հայաստանի զինված ուժերի և սպառազինության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության համար: Խոսքը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագրի մասին է:
Արա Պապյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ցանկալի կլիներ, եթե Ռուսաստանը զենքի օգտագործման վերահսկման պայմանագիր կնքեր նաև Ադրբեջանի հետ: Այսօր Araratnews.am-ը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց՝ վերոնշյալ պայմանագրում Հաաստանին տրվող զենքի վերահսկումը մտահոգիչ չէ՞: «Ի՞նչ վերահսկման մասին է խոսքը: Մենք ունենք համատեղ օդային պաշտպանություն: Ձեր մտահոգությունները սխալ դաշտում են»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Մեր մյուս հարցը վերաբերում էր Կատալոնիայի եւ Քրդստանի անկախության հանրաքվեներին: Արդյոք սա ակամայից չի՞ ուժեղացնում Արցախը եւ Հայաստանին լրացուցիչ փաստարկ չի՞ տալիս արցախյան խնդրի համար բանակցելիս: Պատասխանը դրական էր. «Երկու հանրաքվեներն են ցույց են տալիս, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը գործում է: Ադրբեջանից ավելի ուժեղ պետությունները՝ Իսպանիան եւ Իրաքը, հասկացան, որ ուժով ոչ մի հարց չի լուծվի»:
Հարց հնչեց նաև Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին, որը վերաբերում էր հակամարտության գոտիներ զենք չմատակարարելուն: Նախկին պաշտոնյան չմեկնաբանեց ՌԴ նախագահի խոսքը:
Մանրամասները՝ տեսանյութում: