«Նախախորհրդարանի առաջարկած ծրագրում քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Ցանկացած միավոր, որը առաջարկում է գործողություններ, որը լցված է անորոշությամբ կարծում եմ պետք է դնել հասարակական զանգվածների քննարկմանը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Լրագրողի հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա Ժիրայր Սեֆիլյանի հայտարարած շուրջօրյա նստացույցերին պատգամավորն ասաց, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն կուսակցության կենտրոնական գրասենյակից:
«Ապրիլի 24- հատուկ օր է մեզ համար և այդ օրվա հետ կապված ցանկացած առաջարկ չեմ ընդունում: Հարցը կարելի է նստել ու քննարկել միայն երկու նախապայմանների գոյության դեպքում, եթե ապրիլի 24-ից հետո արվեն նպատակային գործողություններ և երկրորդ՝ ԼՂՀ-ն երբեք ներգրաված չի լինելու ներհայաստանյան հարցերի քննարկմանը»,- անդրդառնալով Նախախորհրդարանի կոչերին՝ ասաց Թևան Պողոսյանը: