Դեկտեմբեր ամսին Հայաստանի արտահանումները 18 տոկոսով ավելի ցածր է անցած տարվա համեմատությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը: «Այսօր Հայաստանը չի հանդիսանում մեծ արտահանող երկիր: Հայաստանի արտահանումներն էլ 3 տեսակի են՝ հանքարդյունաբերական, որը կազմում է արտահանումների 60-65 տոկոսը, թեթև և սննդի արդյունաբերությունը, որը կազմում է 25-28 տոկոս է կազմում, և մենք ունենք ծառայության մի մեծ պոտենցիալ՝ մեր IT (ԱյԹի) ոլորտն է»:
Հայաստանի արտահանումներն առանձնահատկություն ունեն՝ արտահանված ապրանքները սպառվում են արտասահմանում ապրող մեր հայրենակիցների կողմից, հայտնեց Րաֆֆի Մխչյանը: «Մենք արտասահմանում չենք կարող զարմացնել մեր արտադրությամբ և արտահանման ծավալներով: Այնպես որ, ինչ էլ արտահանում ենք՝ այն սպառվում է մեր հայրենակիցների կողմից՝ լինի դա Ռուսաստանում, Եվրոպայում թե Ամերիկայում»:
Ըստ Րաֆֆի Մխչյանի՝ Կենտրոնական բանկը իր հայտարարությամբ նախատոնական կատակ արեց, թե դրամի արժեզրկումից կշահեն միայն արտահանողները. «Կենտրոնական բանկի արածը առնվազն նախատոնական կատակ է, քանի որ այդպիսի բան չի լինում: Եթե դրամի արժեզրկումը տեղի ունենար այնպիսի ժամանակահատվածում, որտեղ ռուբլին կայուն էր և արժեզրկված չէր, ապա շահավետ կլինեին այդ դեպքում: Այն գյուղացին, որը տնտեսական ապրանքներ էր ուղարկել՝ այսօր կշահեր»: