տուն Լուրեր Նախատոնական և հետտոնական սթրեսներ. պարզաբանում են մասնագետները

Նախատոնական և հետտոնական սթրեսներ. պարզաբանում են մասնագետները

105
0

file42005284_6d0ad4ae

Անհնար է առանց սթրեսի, այն միշտ կարգավորում է մեր ներքին հույզեր,- ասում է հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

«Մարդը կյանքում միշտ ուզում է հաջողության պահեր որսալ: Սթրեսը շատ անգամ առաջանում է այն երևույթից, երբ մարդն իր բոլոր դժվարությունները բարդում է օբյեկտիվ աշխարհի վրա: Մինչդեռ, նա պետք է հասկանա, որ այն, ինչ իրեն տրվել է, իրենն է: Նա ինքնուրույն պետք է տանի այդ դժվարությունները: Ամանորը կարծես միշտ դիտարկում ենք որպես նոր հաջողությունների սկիզբ: Փորձում ենք մեզ լարել, որպեսզի հինը չկրկնվի: Սակայն միշտ չէ, որ հինը վատ է ու բացասական: Մարդիկ սիրում են հետ վերադառնալ այնտեղ, որտեղ իրենց լավ են զգացել»,- խոսելով նախատոնական և հետտոնական սթրեսների մասին, ասում է հոգեբանը:

Նրա համոզմամբ` երբեմն մի բան ենք փնտրում, չենք գտնում ու սթրես ենք ապրում: Մտածում ենք` եթե ես այս ամենն անեմ, ինչ-որ հրաշք է լինելու: Ըստ հոգեբանի` պետք չէ սպասել հրաշքների:

Խոսելով սթրեսի կառավարման մասին, շատ հաճախ մենք լսում ենք «հակասթրես»  բառը: Նախաամանորի սթրեսը շատ հաճախ կարելի է կանխել երկու տարբերակով` գործողությունների ու հոգեբանական պլան մշակելով, ասում է հոգեբան Տարաս Վավրիկը:

«Պետք է վերցնել թուղթ ու գրել, թե ինչ սպասումներ ունեք այդ տոնից: Սթրեսի պատճառներից է նաև ժամանակի ու դրամական միջոցների սղությունը: Հոգեբանականն այն է, թե ինչպես եք դուք ընկալում Ամանորը: Այն, թե ինչպես են երևույթներն ազդում մեզ վրա, կարելի է կառավարել»,- նշում է Վավրիկը: