տուն Լուրեր Նախարարությունը կազմակերպում է «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական միջոցառումը

Նախարարությունը կազմակերպում է «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական միջոցառումը

139
0

sport-472x265

2017 թվականի սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում  ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական միջոցառումը:

Մրցմանը կմասնակցեն ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից և Երևանից 221 մասնակից: Մասնակիցները մրցելու են շախմատ, շաշկի, նարդի և դարթս մրցաձևերում:

Անհատական հաշվարկով հաղթողներին ու մրցանակակիրներին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կարժանանան գավաթների և շնորհակալագրերի:

Միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը11.00-ին:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն