տուն Լուրեր «Նախարարների մոտ արդեն վատ ավանդույթ է ձևավորվում». վարչապետը բարկացավ նախարարների վրա

«Նախարարների մոտ արդեն վատ ավանդույթ է ձևավորվում». վարչապետը բարկացավ նախարարների վրա

88
0

arm140800395986

Այսօր ՀՀ Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարկացավ բոլոր նախարարների վրա, որ նրանք ամեն մի հարցի շուրջ աշխատելու համար ամեն անգամ 2-3 օր աշխատելու ժամանակ են պահանջում:

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հենց այսօր 3 օր ժամանակ խնդրեց հերթական օրենսդրական նախագծի շուրջ  շահագրգիռ մարմինների հետ աշխատելու համար:

«Նախարարների մոտ արդեն վատ ավանդույթ է ձևավորվում:  Չե՞ք կարողանում նորմալ աշխատել, որ լրացուցիչ աշխատանք տանելու անհրաժեշտություն չառաջանա: Կառավարությունն ամեն անգամ այստեղ հաստատում է նախագծերը, դուք ասում եք երկու օր, երեք օր ժամանակ տվեք աշխատեու համար: Դա ի՞նչ աշխատելաոճ է: Եթե կառավարությունն արդեն տալիս է համաձայնություն, բովանդակային ոչ մի բան չպետք է փոխվի այդ որոշման մեջ: Բոլոր նախարարներին է սա է վերաբերվում: Կարող են լինել հրատապ հարցեր՝ մեկ, երկու, բայց ինչ քննարկեցինք, ասեցիք՝ երկու օր ժամանակ տվեք»,- բարկացած ասաց վարչապետը:

Նշենք, որ քիչ անց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի ներկայացման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

«Ես առաջարկում եմ իմ գործընկերներին օրենքները նորմալ ներկայացնել: Մարդիկ լսում են, չեն հասկանում ինչի մասին է խոսքը»,- ասաց վարչապետը և հանձնարարեց  նախարարին նիստից հետո  նախագիծը մատչելի կերպով ներկայացնել լրատվամիջոցներին: