Այսօր ՀՀ Կառվարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարեց ասուլիսների ժամանակ կոռեկտ լինել:
«Տարին ավարտվում է, և գերատեսչության ղեկավարները պետք է փորձեն բոլոր հարթակներն օգտագործել և ներկայացնել իրենց կատարած աշխատանքները: Ես ուզում եմ ասել, որ բոլոր նախարարները ասուլիսների ժամանակ պետք է լինեն կոռեկտ և լրագրողներին շահարկելու հնարավորություն չտան: Դա շատ կարևոր է»,-ասաց վարչապետը: