տուն Լուրեր Նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստ է հանդիպելու դասադուլի 10 մասնակիցների հետ

Նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստ է հանդիպելու դասադուլի 10 մասնակիցների հետ

88
0

Untitled

Դասադուլի մասնակից ուսանողներն այս պահին  գտնվում են կրթության և գիտության նախարարության շենքի առջև: Ուսանողներին դիմավորեցին նախարարության ներկայացուցիչները և հայտարարեցին, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստ է այս պահին հանդիպելու նախաձեռնության 10 անդամների հետ` բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին դեռ չեն համաձայնում հանդիպել նախարարի հետ, պահանջելով հանդիպել բոլոր ուսանողների հետ: Նրանք նշում են, որ սա վստահել-չվստահելու խնդիր չէ, որովհետև  խնդիրը միայն տեսակետը բարձրաձայնելը չէ: Ամեն ուսանող ունի իր գաղափարները, և հարցերի հետ կապված նախարարի հետ քննարկմանը պետք է ներկա լինեն բոլոր ուսանողները: Նրանք պահանջում են քննարկումն անցկացնել ԵՊՀ մեծ դահլիճում, որտեղ կկարողանան մասնակից լինել բոլորը:

Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամները համաձայնեցին քննարկել ու նոր ասել իրենց որոշման մասին` համաձա՞յն են 10 հոգով հանդիպել նախարարի հետ, թե՞ ոչ: Քննարկումից հետո ուսանողները համաձայնեցին նախարարության առաջարկին. նրանք կհանդիպեն նախարարի հետ:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ