ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Նախաքննության ավարտին մոտ ու ակտիվությանս զուգընթաց վերաակտիվացել են պատվերով հոդվածները, ֆեյքերի հարձակումները, որոնց արդյունքում իմ մասին նոր բացահայտումներ արեցի. պարզվում է ես խոշոր բիզնեսներին տանիք եմ կանգնում, այլոց անունով նոր ֆիրմաներ եմ բացում, կոռուպցիոն սխեմաներ եմ մշակել, ձեռք եմ բերել նոր մեքենաներ և տներ, բայց դա չի սյուռռեալիզմը. քոչարյանասերժական պրոպագանդիստ-ֆեյքերն ինձ անվանում են թալանչի. հիմնական ֆրազը հետևյալն է. «Հերի՛ք է լափես, այ թալանչի, չես մարսելու»