տուն Լուրեր Նախահեղափոխական վիճակի վերադարձն ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով կկանխվի

Նախահեղափոխական վիճակի վերադարձն ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով կկանխվի

81
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ կառավարությունը շարունակելու է պայքարը կոռուպցիայի, ապօրինի որոշումների դեմ:

Վարչապետը խոսեց նաև  պետական ապարատում որակյալ կադրերի ներգրավման մասին: «Մենք կարող ենք գերանդին առնել, աջ ու ձախ հնձենք պետական ապարատը, բայց դրա պատճառով կառաջանան հետեւանքներ,  որոնք անգամ արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր չի արտահայտել: Սա հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որ հաղթողները պատերի տակ գնդակահարում են պարտվողներին կամ բաժանում են սպիտակների ու կարմիրների, այս դեպքում սեւերի ու սպիտակների: Սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է, երբ յուրաքանչյուրը փոխելու, նոր արժեքային համակարգին ինտեգրվելու շանս ունենա »,- վստահ է պարոն Փաշինյանը:

Նախահեղափոխական հարաբերությունները, սակայն,  վարչապետի խոսքով, շանս չունեն  հետ վերադառնալու: Դա կկանխվի ասֆալտին պառկեցնելով,  պատերին տալով եւ օրինական այլ միջոցներով:

Սոնա Դավթյան