Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացված ՆԱՏՕ-Ադրբեջան նիստի ժամանակ:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Մամեդյարովը հայտարարել է, որ «անարդար ստատուս քվոն շարունակում է մնալ որպես լարվածության աղբյուր»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը ստատուս քվոն համարում են անհուսալի ու անընդունելի: Մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Մենք սպասում ենք, որ հունիսին տեղի կունենա հերթական հանդիպումը, որի նպատակը կլինի ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելը», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: