տուն Լուրեր Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

103
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ: