Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հակաբին քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և վերջինիս կնոջը դաստիարակության «երկակի ստանդարտներ» կիրառելու համար: Այս մասին գրում է Associated Press-ը:
Հարաբին հայտարարել է, որ Օբամա ամուսինները մի շարք արգելքներ են սահմանել սեփական երեխաների համար, սակայն միևնույն ժամանակ թույլատրում են նրանց լսել Բիյոնսեի երգերը:
«Ես չեմ հասկանում՝ ինչպես նրանք կարող են հետևել, թե ինչ հագուստով են իրենց երեխաները դպրոց գնում, քանի բրոկոլի են ուտում, բայց այդ ամենով հանդերձ նորմալ վերաբերել այն փաստին, որ աղջիկները լսում են Բիյոնսեի՝ անպարկեշտ տեքստերով երգերը:
Լավ կլիներ, որ երգչուհին իր պարային տաղանդը կիրառեր միայն ննջարանում»,- ասել է նախկին նահանգապետը:
Ամերիկացի փորձագետները գտնում են, որ նման հանրային ելույթները խոսում են այն մասին, որ Հարաբին պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2016 թվականի նախագահական ընտրություններում:
տուն Քաղաքական Միջազգային Նախագահի թեկնածուն քննադատել է Օբամային՝ դստրերին Բիյոնսեի երգերը լսել թույլ տալու համար