Այսօր ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվում էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ խմբակցության դիրքորոշումը կախված է նրանից, թե որքանով Սահմանադրական փոփոխությունների նախագծում կներառվեն իրենց ներկայացրած առաջարկությունները: «Առաջարկություններ կան մարդու իրավունքների հետ կապված, նախագահի ինստիտուտի հետ կապված: Նախագահի ընտրությունը միայն ընտրիչների հանձնաժողովի ընտրությամբ չի կարող սահմանափակվել: Կան նաև խնդիրներ պետական պաշտոնյաների ընտրության մասին: Մենք մնում ենք մեր դիրքորոշումներին: Կտեսնենք, թե որքանով դրանք կընդունվեն»,- ասաց նա: