տուն Լուրեր Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

82
0

Serj-Sargsyan1

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է երկրի ղեկավարի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ Նախագահը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: