տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ժամանել է Վիեննա

Սերժ Սարգսյանը ժամանել է Վիեննա

116
0

timthum1b

Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` մայիսի 16­ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների: Վիեննայում են նաև համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ­ի արտաքին գործերի նախարարները: ՄԽ համանախագահները մայիսի 12-­ին հայտարարություն էին տարածել` նշելով. «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»: