Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են:
Ինչպես հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,46%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 43,09 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները նվազել են 1,17%- ով՝ հասնելով բարելի համար 44,58 դոլարի։