տուն Քաղաքական Միջազգային Նավթի համաշխարհային գները շարունակում են ազատ անկումը

Նավթի համաշխարհային գները շարունակում են ազատ անկումը

88
0

952953752

Նավթի համաշխարհային գները Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների ֆոնի վրա սակարկությունների ընթացքում շարունակում են նվազել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Երևանի ժամանակով 20:20-ին Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 2,75%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 61,97 դոլարի: WTI տեսակի նավթի նույն ցուցանիշը նվազել է 3,11%-ով՝ հասնելով 58,11 դոլարի:

ՄԷԳ-ը կանխատեսում է, որ հաջորդ տարի նավթի պահանջարկը աճելու է միայն 0,9 միլիոն բարելով: Ավելի վաղ կազմակերպությունն ակնկալում էր, որ աճը կկազմի 1,1 միլիոն բարել:

Հիշեցնենք, որ վերջին 5 ամիսների ընթացքում նավթի գինը նվազել է ավելի քան 40 տոկոսով: Դրա հետևանքով՝ ՕՊԵԿ անդամ 12 երկրների տնտեսությունները լուրջ մարտահրավերների առաջ են կանգնել: Բացառություն են կազմում ծոցի միապետությունները, որոնք արժույթի մեծ պաշարներ ունեն: