տուն Քաղաքական Միջազգային Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել

Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել

105
0

952953752

Նավթի համաշխարհային գներն այսօր սակարկությունների ռամանակ կրկին անկում են գրանցել՝ կապված ԱՄՆ-ի նավթի պաշարների ծավալների մեծացման հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Նշենք, որ նավթի պաշարները շաբաթվա ընթացքում աճել են 1,4%-ով՝ հասնելով 361,7 միլիոն բարելի: Brent Crude Oil տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,44% (հասնելով մեկ բարելի դիմաց 90,8 դոլարի), WTI-ինը՝ 1,93%-ով (87,17 դոլար):

Ավելի վաղ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հրապարակել էր երկրի նավթային պաշարների ծավալների փոփոխության մասին զեկույցը, համաձայն որի նավթի պաշարներն ավելացել են 5 միլիոն բարելով:

1,2 միլիոն բարելով (0,6%) աճել են նաև բենզինի պաշարները՝ հասնելով 209,7 միլիոն բարելի: