Ուրբաթ նավթի համաշխարհային գները նվազում են ներդրողների այն մտավախությունների ֆոնին, որ ամերիկյան Baker Hughes նավթագազային ծառայության ընկերության ամենշաբաթյա տվյալները կարող են նորից ցույց տալ ԱՄՆ-ում հորատանցման սարքերի թվի ավելացում: Այդ են վկայում սակարկությունների արդյունքները:
Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,77% -ով՝ մինչև 46,23 դոլար 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,77% -ով՝ մինչև 43,57 դոլար 1 բարելի դիմաց: