տուն Քաղաքական Միջազգային Նավթի համաշխարհային գները 6%-ով աճել են

Նավթի համաշխարհային գները 6%-ով աճել են

77
0

nigeria

Նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 6%-ով այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ-ում հանքափոր սարքերի քանակը նվազել է՝ հասնելով 5 տարվա նվազագույնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Երևանի ժամանակով 23:46-ին Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն ավելացել էր 6,19%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52,37 դոլարի: WTI տեսակի նավթի նույն ցուցանիշը գրանցել է 6,37%-ի աճ և այժմ վաճառվում է 47,56 դոլարով:

Նավթի գների դրական շարժի պատճառ է դարձել նաև Չինաստանի զարգացման և բարեփոխումների հարցերով պետական հանձաժողովի որոշումը, որով երկրի բոլոր նավթարդյունաբերող ընկերությունները ստիպված էին սահմանափակել իրենց կողմից օգտագործվող նավթի ծավալը:

Հիշեցնենք, որ Brent տեսակի նավթի գինը վերջին անգամ 52 դոլարից թանկ արժեցել էր հունվարի 8-ին (52,03 դոլար/բարել):