տուն Քաղաքական Միջազգային Նավթի գներն այլևս չեն լինի 100 դոլար. ՕՊԵԿ

Նավթի գներն այլևս չեն լինի 100 դոլար. ՕՊԵԿ

118
0

oil-price-drop

ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Մուհամադ Ալ-Մադին կարծում է, որ նավթի գները այլևս չեն վերադառնա մեկ բարելի դիմաց 100 դոլար գնին, քանի որ դա ձեռնտու չէ առաքիչներին:

«Կարծում եմ, որ նավթի գները դժվար թե վերադառնան մեկ բարելի դիմաց 100-120 դոլարի, քանի որ դա կհանգեցնի շուկայում թանկ նավթ վաճառողների վերադարձին», — ասել է նա: Սաուդցի պաշտոնյայի խոսքերով` խոսքը վերաբերում է թերթաքարային նավթ վաճառողներին, որոնք շահում էին նավթի բարձր գներից:

ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչն ասել է, որ իր երկրին ձեռնտու է ոչ թե վերահսկել նավթի գները, այլ ապահովել շուկայի կայունությունը: