Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝ նավթի համաշխարհային գներն աճել են. հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները աճել են 0,22%-ով՝ հասնելով 56,87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,44%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 63,59 դոլարի: