տուն Քաղաքական Միջազգային Նավթի գների անկումն ունի քաղաքական բաղադրիչ․ Պուտին

Նավթի գների անկումն ունի քաղաքական բաղադրիչ․ Պուտին

66
0

PUTIN_2670263b

Նավթի գների անկման հետևում կանգնած է մի շարք երկրների քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինը չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Նավթի գնագոյացման մեջ քաղաքական բաղադրիչը միշտ առկա է։ Ավելին, որոշ ճգնաժամային պահերին տպավորություն է ստեղծվում, որ էներգակիրների գնագոյակցությունում քաղաքականությունը գերակշռում է», — ասել է Ռուսաստանի նախագահը։ Նա հայտնել է, որ վերջին ամիսներին նավթի գների անկումը լուրջ խնդիրներ է ստեղծել ՌԴ-ի համար, քանի որ դրանք ապահովում են երկրի բյուջեի եկամուտների մեծ մասը։

Ներկա պահին Brent մակնիշի գինը կազմում է 82 դոլար մեկ բարելի դիմաց։