տուն Քաղաքական Միջազգային Նավթի գների անկումը մուսուլմանների դեմ ուղղված դավադրություն է. Իրանի նախագահ

Նավթի գների անկումը մուսուլմանների դեմ ուղղված դավադրություն է. Իրանի նախագահ

120
0

M

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նավթի համաշխարհային գների անկումը բացատրել է մուսուլմանների և մուսուլմանական աշխարհի դեմ դավադրությամբ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին նա հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

Ռոուհանին ածխաջրածնային հանածոների գների անկումն բնորոշել է իբրև «քաղաքականապես պայմանավորված»՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիային, ով Նավթարդյունահանող երկրների վերջին նիստի ժամանակ հրառարվել է նվազեցնել նավթի արդյունահանման քվոտան:

Հիշեցնենք, որ վերջին 5 ամիսների ընթացքում նավթի գինը նվազել է ավելի քան 40 դոլարով: Դրա հետևանքով՝ ՕՊԵԿ անդամ 12 երկրների տնտեսությունները լուրջ մարտահրավերների առաջ են կանգնել: Բացառություն են կազմում ծոցի միապետությունները, որոնք արժույթի մեծ պաշարներ ունեն: