տուն Քաղաքական Միջազգային Նավթի գները թանկացել են

Նավթի գները թանկացել են

130
0

nav2Նավթի գները թարմացրել են 2016թ. առավելագույն ցուցանիշները, քանի որ ներդրողները հույս ունեն, որ նավթ արտադրողները համաձայնության կգան արդյունահանման սառեցման շուրջ։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները 0.58 դոլարով  եւ կազմել 42.12 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ դրանից առաջ գրանցել էին 2016թ. առավելագույն ցուցանիշը՝ 42.31 դոլար։ WTI տեսակի նավթի մատակարարումները թանկացել են 0.06 դոլարով եւ կազմել 40.80 դոլար, իսկ դրանից առաջ գրանցել էին 40.93 դոլար ցուցանիշը։ Նախօրեին WTI-ն թանկացել էր 4.5 տոկոսով, հայտնում էReuters-ը։

Brent-ն արդեն 4-րդ շաբաթն անընդմեջ դրական դինամիկա է ցուցաբերում, իսկ WTI-ն՝ 5-րդ։

Նավթի գները, այս տարվա նվազագույն ցուցանիշների համեմատ, արդեն ավելի քան 50 տոկոսով աճել են, քանի որ ապրիլի 17-ին Դոհայում հանդիպելու են նավթ արդյունահանող մի քանի երկիր։

Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ գների աճը արդարացված չէ շուկայական ցուցանիշներով։