Որոշակի դադարից հետո նավթի գները կրկին սկսել են նվազել, հաղորդում է RIA Novosti-ն:
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է բարելի համար մինչև 32 դոլարի,Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 2,99 տոկոսով՝ հասնելով բարելի համար 31,89 դոլարի:
WTI ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 3,90 տոկոսով՝ հասնելով բարելի համար 30,95 դոլարի:
Հաղորդվում է, որ առաջիկա ամիսներին ներդրողները սպասում են իրանական նավթի մուտք գործի շուկա, ինչն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը։