տուն Լուրեր Նավթի գները շարունակում են անկում ապրել

Նավթի գները շարունակում են անկում ապրել

162
0

oilgas1

Նավթի համաշխարհային գները շաբաթվա վերջին կտրուկ անկում են արձանագրել, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնյան ICE Futures բորսայում տեղի ունեցած սակարկությունների արդյունքում հյուսիսծովյան Brent մակնիշի ծանր նավթի մեկ բարելի մայիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 3.99 տոկոսով` հասնելով 38.72 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «սեւ ոսկու» ամերիկյան WTI մակնիշի մեկ բարելի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4.02 տոկոսով` հասնելով 36.80 դոլարի: