տուն Քաղաքական Միջազգային Նավթի գները նվազում են բացասական կանխատեսումներից հետո

Նավթի գները նվազում են բացասական կանխատեսումներից հետո

103
0

Oil-Companies1

Նավթի համաշխարհային գները սկսում են անկում ապրել Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներից հետո, որում խոսվում է նավթի նկատմամբ հետարքրության նվազման մասին։ Գործակալությունը կանխատեսել է, որ ներկայիս 50-55 դոլարից նավթի գներն առաջիկա 6 տարիներին կթանկանան ընդամենը 40 տոկոսով՝ 2020 թվականին կազմելով 73 դոլար մեկ բարելի դիմաց։

Այսօր առավոտյան 08։00-ի դրությամբ ամերիկյան WTI մակնիշի նավթի գինը նվազել է 1,14%-ով՝ կազմելով 52,26 դոլար մեկ բարելի դիմաց։ Brent մակնիշի նավթը էժանացել է 1,08%-ով՝ կազմելով 57.71 դոլար մեկ բարելի դիմաց։