Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրները չեն կարողացել համաձայնության գալ նավթի քվոտաների կրճատման հարցում, ինչը թույլ կտար զսպել նավթի գների անկումը: Այս մասին հայտարարել է Արաբկան Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհեյլ Մուհամադ Ալ-Մազրուին Աբու Դաբիում կայացած համաժողովի ժամանակ:
Միաժամանակ նա նշել է, որ կարտելին, այդուամենայնիվ, կհաջողվի ապահովել անհրաժեշտ ծավալները նավթային շուկայում: Հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 27-ին:
Ներկայում ՕՊԵԿ-ին բաժին է ընկնում նավթի արտահանման 40 տոկոսը: