ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր կարծիքով՝ նավթի համաշխարհային գները, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի տարիներին ցածր կլինեն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Այժմ ոչ ավել, քան 50 դոլար է։ Այն, թերևս, կմնա ցածր մակարդակի վրա, համենայնդեպս, մոտ հեռանկարում, առաջիկա տարիներին», — ասել է Բայդենը։
Ավելի վաղ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլահ Ալ-Բադրին հայտարարել է, որ նավթի համաշխարհային գները հասել են «հատակին» և առաջիկայում պետք է բարձրանան։