Նավթի համաշխարհային գները շարունակում են անկումը ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների մեծացման ֆոնին:
Առավոտվա դրությամբ նավթի գինը հասել է 60,6 դոլարի մեկ բարելի դիմաց Լոնդոնի ֆոնդային բորսայում: Նյու Յորքում WTI մակնիշի նավթի գինը նվազել է 0,6 դոլարով` կազմելով 55,4 դոլար մեկ բարելի դիմաց:
Հիշենենք, որ երեկ Լոնդոնի բորսայում Brent մակնիշի նավթի գինը հասել էր 63 դոլարի: