Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը չի նվազեցնի արդյունահանման ծավալները, եթե նույնիսկ նավթի գինը հասնի 20 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս մասին Middle East Economic Survey-ին ասել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ-Նուայմին։
«Ուր էլ որ հասնեն գները, ՕՊԵԿ-ում նավթի գնի նվազման հարց դրված չէ։ Եթե այն հասնի 20, 40, 50 կամ 60 դոլարի՝ խնդիրը չի փոխվի», — ասել է նա։ Նախարարի խոսքերով՝ աշխարհն էլ երբեք չի տեսնի նավթը 100 դոլարով մեկ բարելի դիմաց։ «Եթե Սաուդյան Արաբիան իջեցնի արտադրությունը, գները կբարձրանան, և ռուսաստանցիները, բրազիլացիները, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանողները կվերցնեն շուկայում մեր մասնաբաժինը», — շեշտել է նախարարը։
Ըստ Ալ-Նուայմիի՝ Պարսից ծոցի երկրներն ի վիճակի կլինեն դիմանալու գների երկարատև անկմանը, քանի որ մեկ բարելի արդյունահանման ինքնարժեքը կազմում է 4-5 դոլար։ Առաջինը սրանից կտուժեն Բրազիլիան, Արևմտյան Աֆրիկան և Արկտիկան։