տուն Քաղաքական Միջազգային Նավթի գները դրական ազդեցություն կունենան գլոբալ տնտեսության վրա․ Համաշխարհային բանկ

Նավթի գները դրական ազդեցություն կունենան գլոբալ տնտեսության վրա․ Համաշխարհային բանկ

130
0

world-bank-east-asia-and-pacific-regional-vice-president-axel-van-trotsenburg-photo-tuoitre-vn-1220885-dfgjdfg

Նավթի գների անկումն, ընդհանուր առմամբ, նպաստում է համաշխարհային տնտեսության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Աքսել վան Թրոտսենբուրգը՝ ճապոնական «Իոմիուրի» թերթում տպագրված հարցազրույցում։

«Աշխարհում մեծամասնությունը նավթ ներկրող երկրներ են։ Նավթի գների անկումը դրական ազդեցություն կունենա, եթե խոսենք գլոբալ տնտեսության մասին», — ասել է նա։ Ըստ Համաշխարհային բանկի փոխնախագահին՝ նավթի գների անկումից առաջացած լրացուցիչ գումարները հնարավոր կլինի ուղղել ենթակառուցվածքների, ինչպես նաև սոցիալական նախագծերի զարգացմանը։

Վան Թրոտսենբուրգը կարծում է, որ եթե նավթի գները շարունակեն ցածր մնալ, ապա կիջնի նաև գազի և ածուխի գինը։