տուն Քաղաքական Միջազգային Նավթի բարձր գներ՝ Ասադի դիմաց․ Սաուդյան Արաբիան գործարք է առաջարկել Պուտինին

Նավթի բարձր գներ՝ Ասադի դիմաց․ Սաուդյան Արաբիան գործարք է առաջարկել Պուտինին

72
0

Bashar-Al-Assad

Սաուդյան Արաբիայի իշխանությունները գործարք են առաջարկել Ռուսաստանի նախագահին։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times-ը։

Սաուդցիները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նավթի արդյունահանման ծավալներն ու նպաստել նավթի գների աճին, իսկ դրա դիմաց Ռուսաստանից պահանջել են դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին աջակցությունը։

Ըստ պարբերականի՝ ռուս-սաուդական գաղտնի բանակցությունները արդեն ընթանում են մի քանի ամիս, սակայն դրանք էական արդյունք չեն ունեցել։

Տեղեկացնենք, որ վերջին օրերին նավթի գներն անշեղորեն աճում են։