Նավթի արդյունահանման ծավալներով ԱՄՆ-ն ներկայում գերազանցում է Սաուդյան Արաբիային եւ Ռուսաստանին, ընդ որում՝ արդյունահանման ծավալների մեծ մասը բաժին է ընկնում թերթաքարային նավթին: Նման գնահատական է ներկայացվել Rystad Energy խորհրդատվական ընկերության նոր տվյալների հիման վրա, որը միայն Թեխասում 60 մլրդ բարել թերթաքարային նավթ է հաշվարկել:
Rystad-ի գնահատմամբ, ԱՄՆ-ում նավթի պաշարների մոտավոր ընդհանուր ծավալը (264 մլրդ բարել) հիմա գերազանցում է նավթ արդյունահանող առաջատար երկրների՝ Սաուդյան Արաբիայի (212 մլրդ բարել) եւ Ռուսաստանի (256 մլրդ բարել) ցուցանիշները:
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի, ընկերությունը նավթի գլոբալ պաշարները գնահատում է 2.092 մլրդ բարել, ընդ որում՝ արդյունահանման ներկա տեմպերը գնահատվում են տարեկան 30 մլրդ բարել:
«Այս տվյալները հաստատում են, որ մոլորակի արդյունահանվող նավթի ծավալները սահմանափակ են: Ակնհայտ է դառնում, որ միայն նավթը չի կարող բավարարել անհատական տրանսպորտի աճող պահանջարկը»,- ասված է ընկերության հայտարարությունում: