տուն Քաղաքական Միջազգային Նավթը կարժեզրկվի մինչեւ 20 դոլար

Նավթը կարժեզրկվի մինչեւ 20 դոլար

48
0

NavtՆավթի գինն այս ձմեռ վառելանյութի ցածր պահանջարկի պատճառով կարող է մեկ բարելի դիմաց նվազել մինչեւ 20 ԱՄՆ դոլար:

Նման կանխատեսմամբ հանդես են եկել ամերիկյան Goldman Sachs  ներդրումային բանկի վերլուծաբանները:

«Կա այն բանի մեծ ռիսկը, որ շուկայի վերահավասարակշռումը կընթանա խիստ դանդաղ, ինչի մասին խոսում է պահուստների շարունակվող աճը», -հաճախորդներին գրավոր հայտնել է բանկը:

Բանկի վերլուծաբանների կանխատեսումներով, առաջիկա ձմեռ կդիտվի վերջին 50 տարիների ընթացքում ամենատաք եղանակը, ինչի պատճառով նավթի գինը կարող է նվազել մինչեւ ինքնարժեքի աստիճանի, որը նրանք գհնահատում են մեկ բարելի դիմաց 20 ԱՄՆ դոլար:

Bloomberg-ն էլ իր հերթին հայտնում է, որ նավթի համաշխարհային շուկա Իրանի վերադարձից հետո սեւ ոսկու գինը կտրուկ նվազելու է: Համաշխարհային բանկի փորձագետներն էլ կանխատեսում են, որ նման դեպքում նավթի մեկ բարելի գինը, ներկայումս եղածի համեմատ, կընկնի եւս 10 դոլարով:

Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի եւ հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրնթաց: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEK) չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց  20 դոլարի մակարդակի:

Նավթի գների անկման հիմնավոր պատճառը պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումն է: OPEK-ի նոյեմբերյան զեկույցում կանխատեսվում է, որ նավթի նկատմամբ պահանջարկը 2015 թվականին կլինի վերջին 12 տարվա մեջ նվազագույնը: