Միջերկրական ծովում արձանագրվել է ներգաղթյալների հետ կապված հերթական ողբերգությունը։
Իտալական La Repubblica-ն տեղեկացնում է, որ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակում, որը կործանվել է մեկ օր առաջ, եղել է առնվազն 900 մարդ։ Փրկարարներին հաջողվել է կենդանի հայտնաբերել ընդամենը 28 մարդու, ինչպես նաև ջրից դուրս բերել մի քանի տասնյակ դիակ։
Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ծովում դեգերող նավակին մոտեցել է պորտուգալական նավը, որն արձագանքել է օգնության ազդանշաններին։ Երբ ներգաղթյլաները տեսել են օգնության եկած նավը, նրանք հավաքվել են իրենց նավակի մի կողմում, ինչի հետևանքով այն շրջվել է։
Հայտնի է, որ նավում եղել է 50 երեխա։
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ հրավիրվում է ԵՄ արտակարգ նիստ, որի ժամանակ կքննարկվի Միջերկրական ծովում տեղի ունեցած ողբերգությունը։