տուն Քաղաքական Միջազգային Նավարատիլովան ամուսնացել է Միսս ԽՍՀՄ-ի հետ

Նավարատիլովան ամուսնացել է Միսս ԽՍՀՄ-ի հետ

101
0

pic_97f4a81d9a61ffd8664737eed850ab4c

Նախկին թենիսիստուհի Մարտիան Նավրատիլովան ամուսնացել է ռուսաստանցի գեղեցկուհի Յուլիա Լեմինգիվայի հետ: Նրանց ամուսնական արարողությունը տեղի է ունեցել երեկ Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նավրատիլովան 42-ամյա Լեմինգովային առաջարկություն էր արել այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ բաց առաջնության ժամանակ: Լեմինգովան «Միսս ԽՍՀՄ 1990» մրցույթի հաղթողն է: Մեկ տարի անց նա դարձել էր Տիեզերքի փոխմիսս:

Նավրատիլովան աշխարհի ամենահայտնի թենիսիստուհիներից է: Ազգությամբ չեխ թենիսիստուհին 1981 թվականին ընդունել է ամերիկյան քաղաքացիություն: