տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղարի կասկածները ռուս-թուրքական միջադեպի կապակցությամբ

ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղարի կասկածները ռուս-թուրքական միջադեպի կապակցությամբ

140
0

Flag_of_NATO.svg

ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ չի  հավատում Ռուսաստանի այն բացատրություններին, թե իբր ռուսական օդանավերը սխալմամբ են հատել Թուրքիայի օդային սահմանը, հաղորդում է Reuters-ը:

Սթոլթենբերգը նշում է, որ արդեն երկրորդ  դեպքն է գրանցվել և որ դրանք վայրկյաններ չեն տևել:

«Շարժառիթների վերաբերյալ ենթադրություններ չեմ անի, բայց այս ամենը պատահականության նման չէ»,- ասել է Սթոլթենբերգը:

Վերջինիս խոսքով` ՆԱՏՕ-ն ոչ մի լուրջ բացատրություն միջադեպերի վերաբերյալ չի ստացել: