տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ում չեն բացառում, որ զորքեր կմտցնեն Թուրքիա

ՆԱՏՕ-ում չեն բացառում, որ զորքեր կմտցնեն Թուրքիա

70
0

8442353733enstoltenberg

ՆԱՏՕ-ն չի բացառում, որ կարող է ցամաքային զորքեր մտցնել Թուրքիա, եթե առաջանա վտանգ այդ երկրի համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ։

«Մեր գլխավոր խնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Կա հնարավորություն, երբ մենք զորքեր կմտցնենք Թուրքիա, եթե տեսնենք, որ կան գործողություններ, որոնք հարվածում են նրա անվտանգությանը։ Մենք անհանգստացած ենք Սիրիայում բռնությունների թվի աճով և ապշած «Իսլամական պետության» դաժանություններից»։ Սա շատ լուրջ իրավիճակ է։ Մենք մտահոգություն ունենք, որ այն կարող է տարածվել Իրաքի նաև մյուս շրջաններում։

ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Իրաքի կառավարությանը հնարավորությունների ամրապնդման և անվտանգության հարցում, որպեսզի այն կարողանա պաշտպանվել «Իսլամական պետության» հարձակումներից», — ասել է նա։