տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն զսպվածության կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին

ՆԱՏՕ-ն զսպվածության կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին

114
0

s_1404824700

Հյուսիսատլանտյան դաշինքն անհանգստացած է այն տեղեկություններով, որով Ադրբեջանի զինված ուժերը խոցել են հայկական կողմի ռազմական ուղղաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։

«Անկախ միջադեպի հանգամանքներից, կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և հասնեն հակամարտության դիվանագիտական կարգավորմանը», — գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Ադրբեջանը հայ-ադրբեջանական շփման գոտում խոցել է հայկական զինուժի ռազմական ուղղաթիռը, որում եղել է երեք զինծառայող։ Երեքն էլ զոհվել են։