ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինային ծանր զինտեխնիկա տրամադրելու մեջ։
«Մենք տեսել ենք, թե ինչպես վերջին շաբաթներին Ռուսաստանից Ուկրաինա է տեղափոխվել զինտեխնիկայի հարյուրավոր միավորներ», — ասել է Դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։ Նրա խոսքերով՝ այդ տեխնիկայից մի քանիսն այնքան դժվար է շահագործել, որ անջատողականները դա չեն կարող անել, եթե չլինեն ռուս մասնագետները։
Ըստ Լունգեսկուի՝ Ռուսաստանն անջատողականներին է մատակարարել հրթիռներ, ժամանակակից տանկեր։ «Այդ տեխնիկան հնարավոր չէ գնել Դոնեցկի շուկայում», — հեգնել է ՆԱՏՕ- ներկայացուցիչը։ Լունգեսկուն նաև չի մեկնաբանել ԱՄՆ-ից Ուկրաինա զենք մատակարարելու փաստը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն դրան չի մասնակցում, դա առանձին անդամների գործն է։