ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ պատրաստ է զորք ուղարկել Թուրքիա` ռուսական օդուժի կողմից Թուրքիայի օդային սահմանների խախտումից հետո դաշնակցին պաշտպանելու նպատակով, հաղորդում է Reuters-ը:
«ՆԱՏՕ-ն պատրաստ է յուրաքանչյուր սպառնալիքից պաշտպանել բոլոր դաշնակիցներին` այդ թվում Թուրքիային… ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել նաև հարավ, նաև Թուրքիա»,- ասել է Սթոլթենբերգը: