տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն ողջունել է Իրանի հետ պայմանավորվածությունը

ՆԱՏՕ-ն ողջունել է Իրանի հետ պայմանավորվածությունը

84
0

Jens_Stoltenberg_red_background

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Լոզանում ձեռք բերված համաձայնությունը Իրանի և «վեցյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին Դաշինքի գլխավոր քարտուղարը գրել է Twitter-ի իր էջում։

«Ես ողջունում եմ Իրանի հետ համաձայնագրի շուրջ Լոզանում կատարված ինքնազոհ աշխատանքը», — գրել է նա։

Սթոլթենբերգի խոսքերով՝ Իրանի կողմից պայմանավորվածությունների կատարումը «կենսական նշանակություն» ունի միջազգային անվտանգության համար։