Եթե Ուկրաինան ավելի հստակ որոշի իր պահանջմունքները, ապա ՆԱՏՕ-ի երկրները կարող են ավելի մեծ ֆինանսական աջակցություն հատկացնել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, Kyivpost-ի փոխանցմամբ` հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Եգոր Բոժոկը:
Վերջինիս խոսքով` ՆԱՏՕ-ն տարբեր ծրագրերի համար Ուկրաինային տրամադրել է մոտ 5 մլն եվրո աջակցություն, և դա, ըստ նրա, այժմ բավարար է: Միաժամանակ ուկրաինացի գործիչը շեշտել է, որ ֆինանսական աջակցության մեծացման հետ կապված որոշումը կարող է կայացվել Վարշավայում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ: