տուն Լուրեր ՆԱՏՕ-ն կարևորում է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը. Ռոուզ Գոտեմյուլեր

ՆԱՏՕ-ն կարևորում է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը. Ռոուզ Գոտեմյուլեր

105
0

ՆԱՏՕ-ն կարևորում է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը: Բաքվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերի խոսքերն է փոխանցում  Trend-ը:

«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Եվ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման հարցում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: