տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն համարում է, որ ՌԴ-ի ինքնաթիռը հունվարի 29-ին խախտել է Թուրքիայի օդային...

ՆԱՏՕ-ն համարում է, որ ՌԴ-ի ինքնաթիռը հունվարի 29-ին խախտել է Թուրքիայի օդային տարածքը

91
0

NatoՆԱՏՕ-ն համարում է, որ ռուսաստանյան ինքնաթիռը հունվարի   29-ին խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանյան ինքնաթիռը, որն օդ էր  բարձրացել Սիրիայում ռազմական բազայից, թռիչք է իրականացրել Թուրքիայի սահմանի մոտ եւ մի քանի անգամ խախտել է այն: Թուրքիան դրա ապացույց է ներկայացրել: ՆԱՏՕ-ն եւ Թուրքիան այս միջադեպի վերաբերյալ բացարձակապես նույն տեսակետն ունեն: Վստահ են, որ ինքնաթիռն իրոք խախտել է Թուրքիայի օդային տարածքը», — ասել է նա: