ՆԱՏՕ-ն հերթական անգամ հայտարարել է Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունները չճանաչելու մասին. դաշինքը այն համարում է Վրաստանի բաղադրիչ մաս. հաղորդում է Ria.ru-ն:
«ՆԱՏՕ-ն չի ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրություններն ու այսպես կոչված բարեփոխումների հանրաքվեն, որը տեղի է ունեցել վրացական Հարավային Օսիայի շրջանում»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
Կիրակի Հարավային Օսիայում կայացած ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթանակ է տոնել խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը: